Օգոստոսի 17-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։ Շուշանիկ Ղ.-ն իրավապահներին հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երևանում ՌԴ քաղաքացու ավտոմեքենայից 25 միլիոն դրամ են գողացել
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


