Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ․-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն ընկած ժամանակահատվածում Սամվել Գ․-ն 42 համարի երթուղային ավտոբուսով երթևեկել է Գարեգին Նժդեհի հրապարակով, որտեղ ավտոբուսի թափքի վերևի հատվածից լսել է հարվածի ձայն, կանգնեցրել է և նկատել, որ վարորդի դռան վերևի հատվածում առկա է փոքր վնասվածք, կարծել է, որ այդ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով։
Սամվել Գ․-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: