«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հարցազրույցներից մեկում զգուշացնում է` սողացող թրքացման հետևանքով Երևանում ստեղծվելու են ադրբեջանական գետտոներ: «Պատկերացնո՞ւմ եք` վաղը Երևանում կարող են առաջանալ ադրբեջանական թաղամասեր: Ընդ որում, Ադրբեջանից Հայաստան գալու են ամենալկտի, ամենաագրեսիվ ադրբեջանցիները: Ու հայն արդեն կվախենա անգամ մտնել այդ գետտոները, որովհետև այնտեղ իրեն կարող են մորթել: Ու ՀՀ-ի ոստիկանությունը ոչ մի ադրբեջանցու չի կարող պատժել, որովհետև Ալիևը դա կհամարի ռևանշիզմ: Սողացող թուրքացում է տեղի ունենում, այսօր ուրախ քեֆեր անող հանրությունը սա պիտի հասկանա»,- նշում է նա: |
«Երևանում ադրբեջանական թաղեր են ստեղծվելու, որտեղ հայը վախենալու է մուտք գործել». Ավետիք Չալաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet