Այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ նիստը՝ առանց Հայաստանի ներկայացուցիչների, գրում է Вестник Кавказа-ն: «Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի հետխորհրդային տարածքում հերթական միջոցառմանը։ Այս անգամ Երևանն անտեսել է ՀԱՊԿ ԽՎ նիստը: Մոսկվա են ժամանել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները։ Երկուշաբթի նրանք հանդիպել են Վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա չի ժամանել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսել էր Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովը: Փաշինյանն ու իր շրջապատը բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին՝ անգործության մեջ: Դրանով հանդերձ, ամեն անգամ և՛ Փաշինյանը, և՛ նրա գործընկերները հասկացնում են, որ Հայաստանի դռները բաց են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի առջև: Համոզելով Մոսկվային, որ ՀԱՊԿ-ի անտեսման մեջ չկա «անձնական ոչինչ, պարզապես բիզնես», Հայաստանը շարունակում է դանդաղ, բայց վստահ շարժվել դեպի Արևմուտք: Թե որքան հեռու կգնա Հայաստանը, ցույց կտա ժամանակը»,-ասվում է հոդվածում: |
Երևանն անտեսել է հետխորհրդային տարածքում հերթական միջոցառումը. #ВестникКавказа
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet