Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսյան հորդառատ անձրևներից անցել է ավելի քան երեք ամիս, ու մենք կրկին տեսանք Վենետիկ հիշեցնող Երևան։ |
Դիտեք նաև՝
***
***
***
Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի գրառումը․ «Երեկ ապագան եկավ անձրևի տեսքով։ Վայելեք ձեր ընտրությունը։ Մարդիկ, որ կյանքներում ՈՉ մի լավ բան չէին արել՝ ո՞նց են երկիր կամ քաղաք կառավարելու»։
***
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում վերը բերված տեսանյութներն է տարածել՝ գրելով․ «Ծովից ծով Հայաստա՞ն էիք ուզում, արդեն ունենք»։ *** |
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Գետառը փակվեց, Երևանը գերկաուցապատվեց, բուֆեր անտառները, որ օդի հոսքերն ու ջերմությունն էին կառավարում կտրվեցին, ջրատարները խցանվեցին, աղբավայրը դարձավ մղձավանջ, ջրաթափանց մակերեսները փակվեցին, հաստաբուն ծառերը՝ փողոցների երկայնքով, որոնք ջրի հոսքերի կառավարիչներ են, գազանաբար կտրվեցին… Ավելի է վատանալու ամենը, ասում եմ, որպես կոմունալ հիգիենայի մասնագետ, այս ոլորտի բոլոր օրենքները խախտված են… Քաղաքաշինության ամբողջ կոմունալի բաժինը ստորադասեցիք բիզնես ագահ շահին, Երևանը դարձրիք ներդրումային դաշտ, բայց կորցրեցիք մարդուն (выплеснули ребенка вместе с водой), ում երջանիկ և առողջ կյանքի երաշխիքը սահմանադրությամբ ամրագրված է։ Խորհրդային Միության փլուզումից մինչ օրս, ագահորեն վաճառքի է հանված քաղաքի հողերը, անկախ նրանց նշանակությունից քաղաքի օրգանիզմի համար։ Դուք «տրոմբոզ» եք ստեղծել ամենուրեք, նայեք վիճակին քաղաքի ու կառավարման որակը կհասկանաք։ «Նախկին» «ներկա» ջութակի կոնցերտի դիրիժորը նույնն է, 34 տարի։ Կոմունիստին հաղթեց ՀՀՇ-ն, նրանց ՀՀԿ-ն, հետո ՔՊ-ն, ո՞րն է հաջորդը…»։ *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ անդրադարձել էի ջրատարների մաքրության խնդրին, նշել, որ դրանք տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն մաքրվում՝ կուտակելով հող, ավազ, տերևներ։ |
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Դուք սովորական կառավարում չեք կարողանում իրականացնել, ուր մնաց՝ ճգնաժամային իրավիճակներ կառավարեք։ |