Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում բնակելի շինարարության բում է, կառուցապատողները շատ մեծ փողեր են աշխատում, շինթույլտվություններ ստանալու համար «յուղում պաշտոնյաների բեղերը»։ Այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի «բարձր հովանու ներքո»։ Տավուշի սահմանամերձ գյուղերում ահավոր լռություն է, մարդկանց շարժ գրեթե չկա, իսկ գերբեռնված Երևանի մայթերով չես կարողանում քայլել, մարդկանց ես դիպչում։ Երևանի բազմաբնակարան նոր շենքերը մեծամասամբ կառուցվում են քաղաքաշինական բազում նորմերի խախտումներով։ Մայրաքաղաքի հին ենթակառուցվածքները չեն դիմանում նոր թվով բաժանորդների ավելացմանը։ Եթե, Աստված ոչ անի, Երևանում ուժեղ երկրաշարժ լինի, փրկարարները ինչպե՞ս են օգնություն ցուցաբերելու իրար հետև մտած շենքերի բնակիչներին։ Ղազախստանը նոր մայրաքաղաք կառուցեց՝ Աստանան, Իրանը հարավում նոր մայրաքաղաք է ունենալու, իսկ Հայաստանի թզուկ մարմնի վրա մեծ գլուխը՝ Երևանը, շարունակում է մեծանալ»։ |
«Երևանի նոր շենքերը կառուցվում են քաղաքաշինական բազում նորմերի խախտումներով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet