Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Բաքվի համար անընդունելի է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու՝ Երևանի առաջարկը»: Այս մասին նա ասել է Բաքվում՝ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանցի զինվորականները «գտնվում են իրենց տարածքում, պաշտպանում են Ադրբեջանի սահմանները»: |
Թարմացված․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Trend-ին հայտնել է, որ Վաշինգթոնում Հայաստանի հետ բանակցությունների հարցը դեռ համաձայնեցված չէ: «Դեռ հանդիպման վայրի ու ամսաթվի շուրջ համաձայնություն չկա»,- ասել է նա: Ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը դրական է պատասխանել ԱՄՆ-ի այդ առաջարկին: |
«Երևանի առաջարկն անընդունելի է». Բայրամով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet