Երեկ հարազատ մի մարդ տարակուսանք հայտնեց, որ ես որոշ հարցերում սատարում եմ օլիգարխիայի ներկայացուցիչներին՝ մատնանշելով մեր արժեհամակարգերի, մտածողության տարբերությունները:
Իհարկե, ես կարող եմ պատասխանել, որ սատարել եմ կոնկրետ դրսևորումների, գործընթացների՝ ոչ թե մարդկանց:
Բայց դրանից խնդրի էությունը, հավատացնում եմ, չի փոխվելու:
Հարազատիս ասածից հետո՝ երկար ժամանակ խորհում էի հարցի շուրջ ու հասկացա, որ խնդիրը միայն իմ անձը չէ. Հայաստանում քաղաքականությունը իջել է սպառողական, բազարային հարթության վրա, ու ամբողջ քաղաքական համակարգն ապրում է հենց այդ տրամաբանությամբ:
Հիմա մեզանում չկա քաղաքական, գաղափարական դիսկուրս. ամեն բան խիստ անձնավորված է, կլայնացված:
Ոմանք այդ պատճառով հեռանում են քաղաքականությունից, մյուսներն՝ իմ օրինակով, դառնում են ՙՙսպառողական քաղաքականության՚՚ մասնիկը:
Միայն թե՝ մեր արածն որևէ աղերս չունի իրական քաղաքականության հետ...
Երբ քաղաքականությունը սպառողական է լինում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet