«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՔՊ-ականներն ահազանգելու կարիք չեն ունենա
Լսելով Սասնա ծռերի, մասնավորապես՝ Վարուժան Ավետիսյանի ահազանգը ՔԿՀ-ից (բերդից), ինչը բնականաբար մտահոգիչ է, առավել ևս, երբ սանձարձակություններն իրականացվում են ապստամբների նկատմամբ։
Դատապարտելի է հատկապես այն, որ ինչ-որ պահի ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած խմբակի և նրա առաջնորդի ձևակերպմամբ «ժողովրդավարական բաստեոնոմ» ապօրինություններ է կատարվում։ Վարուժանի նամակն ինձ մտովի տեղափոխեց 2008-2011թթ-ը, երբ նույն սանձարձակություններն էր կատարվում ՔԿՀ-ում, մասնավորապես՝ լուսահոգի Դավիթ Մաթևոսյանի հետ շուրջօրյա հերթապահություն էինք անում՝ Նիկոլի նկատմամբ ոտնձգությունները կանխելու համար։ Ամոթ, խայտառակություն է, որ ժամանակին անմարդկային պայմաններով անցած վարչապետը, նույն կերպ է վարվում, այն էլ նրանց նկատմամբ, որոնց աջակցությամբ հայտնվել է իշխանության։ Ինչպես բոլոր ոլորտներում, ՔԿՀ-ում ևս օրվա իշխանությունները զգալի «առաջընթաց» են արձանագրել նախկինների համեմատ։
Հ․Գ․ Համոզված եմ՝ երբ Նիկոլն իր խմբակի հետ կտեղափոխվի ՔԿՀ, այլևս պահման պայմանների մասին ահազանգելու կարիք չի լինի»։