▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ենթադրելի է մի բան․․․». Լևոն Մնացականյանի հարազատներ

Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։

MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ. «Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք»,- ասել է զրուցակիցը։

Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով՝ համատարած լռությունը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее