Համացանցում կրկին ակտիվացել են Գագիկ Ծառուկյանի կողմից՝ 33 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ քննարկումները։
Լևոն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովուրդ, հերիք ա, գոնե մի տարածեք, մի հրճվեք: «ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԸ» զբաղվում ա տոտեմապաշտությամբ, ընդ որում պախարակելով հեթանոսական (էթնոսական` ազգային) հավատքը, մեղադրելով արձանապաշտության` տոտեմապաշտության մեջ․․․
Աստված ձեզ չի փրկի (չգիտեմ, «փրկել» բառով ով՝ ի՞նչ ա հասկանում), եթե մի յեքյա բետոնե արձան տնկես, ասես` Հիսուսն ա, նստես բախտին, սպասես թախտին, էէէ հակառակը: Էդ գումարը էնքան տեղին կարար ծախսվեր մեր երկրում` մեր երկրի համար, բայց դե, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` Սա Ռիո դե Ժանեյրոն չէ... սա Հայաստանն է... Էլ ավելի եմ զայրանում, երբ Էջմիածնից լուրջ քննադատություններ չեն լինում այս կապակցությամբ, կարծես թե ամեն ինչ օք ա...»։
Լիլյա Դուլունցն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այդ գումարները կարելի էր ներդնել մի արտադրության մեջ, գործարան բացել, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց վիճակը շատից քչից լավացնել։ Բայց չէ, անիմաստ արձանների վրա են ծախսում, որը ոչ մի օգուտ չի բերելու։ Չնայած Հիսուսի արձանի համար «ամէնիզմով» տառապող մարդիկ կգնան, ու ներքին այսպես կոչված տուրիզմով ներսի մարդկանց շնորհիվ կրկին հարստություն կդիզեն ոչ մի արժեք չունեցող անիմաստ տուրիստական կամպանիաները։
Ամեն ինչ լավ էր, արձանն էր պակասում։ Մարդկանց 1/3 մասը աշխատանք չունի մարզերում, որովհետև բացի խանութից, այլ բան չեն բացում։ Տնտեսական լուրջ հակասությունները թողած ընկել եք իդեալիզմի հետևից»։