▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկզոտարիում ՀՀ վարչապետի տանը. iravunk.com

iravunk.com-ը գրում է, որ այս նոր տարին ոմանց համար առանձնացավ սեղանին ոչ թե ավանդական բուդ, տոլմա, կամ հնդկահավ դնելու արարողությամբ, այլ հաշված մարդկանց տներում, տոնական սեղանին, իր ուրույն տեղը զբաղեցրեց աֆրիկյան կենդանին՝՝ կոկորդիլոսը: Այս էկզոտիկ կենդանին դարձավ 2013 թվականի վերջին օրերի բումը: Սակայն պարզվում է, որ էլ ավելի էկզոտիկ իրադարձություններ են տեղի ունեցել հանրապետությունում: Եվ այսպես, ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների փոխացմամբ, Հայաստան է բերվել երկու այնպիսի հեռուստացույց, որոնք կառավարվում է ոչ թե հեռակառավարման վահանակով, այլ ձայնային ազդանշանով: Ի դեպ այս ուրույն տեխնիկայից միայն երկու օրինակ է մուտք գործել Հայաստան, որից մեկը դեռ վաճառքում է, իսկ ահա մյուսն արդեն գտել է իր տեղը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանում: Դե ինչ, կարծես տարին հետաքրքիր է սկսվել էկզոտիկ կենդանիներով եւ յուրատեսակ տեխնիկայով, եւ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, տարին ոնց սկսես այնպես էլ կավարտվի: Հուսանք, որ 2014 թվականը միայն հետաքրիր եւ յուրահատուկ միջադեպերի ականատեսը կլինենք:

 

Նյութը` սկզնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее