ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով ՀՀ վարչապետին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, ի թիվս այլ թեմաների, հարցրեց. «Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը՝ Արցախի ապագայի վերաբերյալ»: Փաշինյանն արձագանքեց, որ ինքը ՀՀ 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ռազմավարական անելիքներին. «Այն է՝ ՀՀ պետականությունը, ինքնիշխանութոյունը և անկախությունը ամրապնդելը... Իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որպեսզի ՀՀ-ում պետություն չկայանա: Այն ժամանակ նաև ասացի, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, ըստ էության, ԼՂ հարց չի եղել, մենք չենք առերեսվել այդ իրականության հետ ու դա նաև մեր խորքային պրոբլեմներից մեկն է: Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակերում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում: Սա ասում եմ, որ միշտ չէ, որ մենք մեր օգտագործած տերմինները համեմատել ենք այդ տերմինները ստեղծած կառույցների ընկալումների ու մեկնաբանությունների հետ, ինչի արդյունքում այդ իրականության ու մեր նպատակադրումների միջև առաջացել են անհաղթահարելի խզումներ»: |
«Ե-րախ—տա—մո-ռութ յուն». Փաշինյանը` իրենց կողմից Արցախին մենակ թողնելու մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet