▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դրանից հետո ասեմ` ոստիկանը մե՞րն ա». Բագրատ Սրբազան

«Ես ոստիկաններին բարև էլ չեմ տալիս, չեմ էլ տալու: Սա թշնամանքի համար չեմ ասում: Նրանք, ովքեր ազնիվ են իրենց էությամբ, պետք է տարաջատվեն, դատապարտեն այն, ինչ տեղի է ունեցել: Հունիսի 12-ին մարդկանց ոչ թե ամենաբիրտ ձևով ծեծել են, այլև ամենավերջին հայհոյանքներով ստորացրել են: Հիմա դրանից հետո ասեմ` ոստիկանը մե՞րն ա: Վստահ եմ, այս կողմերը կան, նրանց էլ եմ դիմում, էն գաղտնի ծառայություններին էլ եմ դիմում: Դուք ձեր հացը արյունով եք ուտում»,- Ծարավ Աղբյուրի փողոցում ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Այս ամբողջ ժամանակահատվածում տասնյակ միլիոններով դոլարներ են ծախսել, որպեսզի, ինչ գնով լինի, սևացնեն այս շարժումն ու մասնակցող մարդկանց: Ո՞րտեղից այդ գումարը, ո՞վ է տվել: Մեզնից է, որ տարբեր հարթակներով հաշվետվություն են ուզում, այդ նույն հարթակները նրանցից հաշվետվություն չե՞ն պահանջում: Միգուցե էն եվրոպական գումարներն են, որ խոստացվել էին ու արդեն տրվել են: Կամ, միգուցե, վախկոտ, փողի մոլուցքով տարված գործարարնե՞րն են տալիս»,- համախոհների հետ զրույցում տարակուսեց Բագրատ Սրբազանը:

***

«էս օրերին ես մեծ թվով պետական ծառայողների հետ եմ հանդիպում ունեցել տարբեր հաստատություններում, գերատեսչություններում: Չասեմ նախարարությունների անունները, թե չէ կսկսեն վերից վար քննել: Բոլորն ուղղակի օձիք են թափ տալիս, բողոքում նախարարություններում տիրող ոչ պրոֆեսիոնալիզմի ու անգործության մասին»,- Ծարավ աղբյուր թաղամասում նշեց Բագրատ Սրբազանը:

Պետական համակարգում ծառայող այն մարդիկ, որոնք ինքնարտահայտվում են, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ իրենք ճշմարտությանը հավատացողներն են, հավելեց նա։

***

Ծարավ Աղբյուր»-ի թաղամասում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը անդրադարձավ ադրբեջանական քարոզչական թեզերին. «Հունիսի 12-ը և այս վերջին օրերն առավելապես ցույց են տվել, որ մեր երկրույմ մենք կառավարիչներ չունենք, հանցախմբեր ունենք միայն: Մոտավորապես 10 օր ավելի է` ադրբեջանական ինչ թեզ ասես լցվել է մեր դաշտ` Սահմանադրության փոփոխություններ, ԵԱՀԿ խմբի լուծարում, Արևմտյան Ադրբեջանի գաղափար, ադրբեջանցիների բնակեցում, այսպես կոչված անկլավների պարտադրանք... Մի հատ բանական պատասխան լսած կա՞ք: Կիսատ-պռատ, թեկուզ... Փոխզիջումների մասին է խոսում, ի՞նչ փոխզիջում, չկա նման բան: Սա, ժողովուրդ ջան, նշանակում է, որ մեր կյանքն անվտանգային իմաստով թե ներսից, թե դրսից որևէ ձևով ապահովված չէ:

Թուրքիայի նախագահն է խոսում Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին, ոչ մի արձագանք: Բա կոտորում էին իրենց` ոչ մի միջանցք, բա ի՞նչ եղավ: Թե՞ ուժը միայն իրենց ժողովրդի վրա է պատում»:

***

«Մեր հայրենական չավարտված պատերազմի ակտիվ գործողությունների շրջանում տարբեր վայրերում 130 նահատակված հերոս տղայի եմ հուղարկավորել իմ քահանա հայրերի հետ: Եվ դրանից հետո էլ քանի-քանի անգամ այցելել եմ նրանց ընտանիքներին: Պատկերն ինչ է եղել` չեմ չափազանցնում, մեր տղաները կամ եղել են ընտանիքի միակ երեխան, կամ էլ 2 երեխա են եղել ընտանիքում: 130-ից ընդամենը 10-ն են ունեցել 3 և ավելի երեխա: Ամեն տան մեջ տեսնելով այդ պատկերը սրացված վիճակում, գնահատականներդ այլ են դառնում: Շատ պարզ եմ ասում` եթե բժշկական խնդիրներ չկան ընտանիքում, ապա այս պատկերը նշանակում է, որ մենք ազգովի կեղծիքի մեջ ենք ապրում: Մենք ասում ենք` երեխա շատ ենք սիրում, չկա նման բան, մենք երեխա չենք սիրում: Որովհետև, եթե մի բան շատ ես սիրում, ձգտում ես շատ ունենալ: Մենք մեր զավակներին բեռ ենք համարում, հոգնություն, ասում ենք` մեկը լինի, լավը լինի: Դեռ չծնված` արդեն մտածում ենք` ինչ հագնի, ինչ տեխնիկա ունենա` ամենավերջին մոդելի, ինչ կրթություն ստանա: Եվ այդ բոլորը մտածելուց հետո ենք որոշում երեխա ունենալ: Այնինչ երեխան բեռ չէ, այլ օրհնություն է»,- այսօր համախոհների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

***

Անդրադառնալով Հայաստանում վերարտադրողական ժողովրդագրության խնդրին, Ծարավ աղբյուրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը արձանագրեց. «Երբ մարզպետարան են մտնում 6-7 երեխայով, գիտե՞ք ինչ են ասում` ձեզ ով էր ասում` այդքան ունենայիք: Փոխանակ բոլոր ուժերը կենտրոնացնելու, ընտանիքին վեր բարձրացնելու, ասում են` քեզ ո՞վ էր ասում` այդքան երեխա ունանայիր: Հետևաբար մեր օրերը հենց նաև այդ մեծ մարտահրավերն են, սա մեր ֆիզիկական ամենամեծ անվտանգային մարտահրավերներից է: Հետագայում սա լուրջ խնդիրներ է առաջացնելու բոլոր ոլորտներում:
Իմ պսակադրած զույգերին առաջին հերթին դա եմ ասում` շատ երեխաներ ունեցեք, նաև` այն տղաների փոխարեն, որոնք չկարողացան երեխա ունենալ: Ընտանիքը 3 զավակով է սկսվում»:

***

Այսօր Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում բնակիչների հետ հանդիպումից առաջ Բագրատ Սրբազանից լրագրողները հետաքրքրվեցին՝ աշնանն ավելի ակտիվ պայքար սպասվո՞ւմ է:

«Միանշանակ: Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու, որի ընթացքում կխոսենք մեր գործողությունների մասին: Որքան ավելի շատ մանրամասներ ենք հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում՝ նախապատրաստվելու ճնշելու այն։

Մենք տեղեկություններ ունենք այդ մասին»,- ասաց Սրբազանը՝ խոստանալով ավելի ուշ փաստեր հրապարակել և վերահաստատելով նաև, որ ակտիվ պայքար, միևնույն է, լինելու է։

Դիտեք նաև՝

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее