▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորեցին 2 ամսով

Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորեցին 2 ամսով

Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

18-ամյա Դավիթին, որն առողջական խնդիրներ ունի, տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին երեկ էին ազատ արձակել` խափանման միջոց նշանակելով բացակայելու արգելքն ու 5 մլն դրամ գրավը։

Դիտեք նաև՝ 

Դատարանի որոշումը լսելուց հետո Դավիթ Մինասյանի մոր` տիկին Գայանեի ինքնազգացողությունը վատացավ, Շտապօգնություն ժամանեց դատարանի բակ...

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում բժշկուհի տիկին Գայանեն  հույս էր հայտնել, որ դատարանն անաչառ որոշում կկայացնի և հնարավորություն կտա, որ իր` առողջական խնդիրներ ունեցող որդին մայրական խնամք ունենա։

***

Կասկածում եմ, որ Միքայելի մոտ թոքաբորբ կա. եկեղեցու գործով ձերբակալված երկվորյակ եղբայրների  մայր

Իմ երեխեքն ամեն կիրակի պատարագի են մասնակցում, կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, պարապում են, որ բուհ ընդունվեն, դատարանի բակում լրագրողներին ասաց Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը` տիկին Գայանեն։ 
«Ես 4 տարեկանից սկսած՝ հոգ եմ տանում իրենց առողջության մասին, տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ, որ անաչառ քննություն արվի, բայց ինձ՝ որպես մայր, հնարավորություն տրվի երեխայիս առողջության մասին հոգ տանել տանը»,–ասաց նա։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ հավելեց, որ գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ։ «Երբևէ տեսե՞լ եք՝ 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն, 18 տարեկան երեխային կալանավորեն»,–ասաց փաստաբանը` հերքելով սոցցանցերում տարածված լուրթ, թե Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդիր ունի, Դավիթն ունի առողջական այլ խնդիրներ։

Տեսանյութերը՝ Սյուզի Բադոյանի

info@asekose.am/095519696
Հասարակություն далее