Հարգելի ընթերցողներ, այս նյութը ֆեյսբուքյան էջում տարածած ARPI TV-ն հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով. «Քուրդ պատգամավորը քննադատում եւ մեղադրում է թուրքիայի ներքին զորքերի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչության եւ սպանությունների մասին եւ ամենեւին հայերի մասին խոսք չի գնում եւ ներքեւում անգլերեն թարգմանությունը սխալ է»:
Իսկ լուսագրերում նշված է այս տողերը.
Քուրդ պատգամավորը ելույթ է ունեցել Թուրքիայի պառլամենտում՝ ասելով.
«Դուք՝ թուրքերդ, եկվորներ եք այստեղ, այս երկրի տերերը հույներն են և հայերը: Երբ այս հողերի վրա ապրում էինք մենք՝ քրդերս, հայերը և հույները ու պատմություն կերտում, դուք՝ թուրքերդ, Մոնղոլիաում ձիեր քշելուց բացի ոչինչ չգիտեիք: Դուք համար առաջին բռնապետ, զավթիչներն եք այս հողերում: Դուք՝ թուրքերդ, պարտք ունեք տալու հայերին, հույներին, քրդերին: Դուք ուժեղ եք միասին, բայց վախկոտ, երբ միայնակ եք, իսկ ես մենակ եմ և ձեզ ասում եմ, որ դուք մարդասպաններ և զավթիչներ եք: Դուք՝ թուրքերդ, կործանել եք հզոր մշակույթներ և պատասխան եք տալու դրա համար»:
Այդ ընթացքում թուրքերը գոռում են՝ սպանել, սատկացնել այս կեղտոտ քրդին: Նա էլ պատասխանում է.
«Ես այստեղ մենակ ու հազար անգամ զորեղ եմ բոլորիցդ»: