Երեւանում մարտի 2-ին «Եվրոբասկետ 2029»-ի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ:
Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետեւել է անձամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ հայտնվել անհարմար վիճակում:
Պարզվում է՝ խաղին ներկա է եղել նաեւ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Բերբերյանը, որը տեսնելով նախարարին՝ ուղիղ երեսին ասել է այն, ինչ մտածում է. «Ա՜հ, Դուք եկա՞ք, ուրեմն՝ հաստատ պարտվեցինք, դուք պարտության խորհրդանիշ եք»:
Հավելենք, որ 80։100 հաշվով Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ցավալի պարտություն է կրել։
Այսպիսով՝ Հայաստանի ընտրանին կրել է երրորդ պարտությունը։
Վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 7-ին Նորվեգիայում։


