▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնարան այդպես էլ չէր իմացել, որ Ֆրունզիկը վախճանվել է

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ 
ՃԱԿԱՏԱԳՐԵՐ…
Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի բուժքույրը պատմում էր, թե Դոնարան շատ էր ուզում, որ այցելուներ ունենալ եւ վերջիններս իրեն բերեն արդուզարդի պարագաներ: Նա երբեմն խաղում էր իր դերերից եւ շա~տ էր ուզում, որ առաջվա գեղեցիկ տեսքն ունենա: Զարմանալի էր, բայց նա հիշում էր իր դերերը: Մենք շպարվելու որոշ բաներ տալիս էինք, օծանելիք էլ էր ուզում, այդ էլ էինք տալիս: Պատրաստվում էր ամենայն խնամքով` շպարվում էր, թեպետ դեմքն արդեն այն չէր, թեպետ ձեռքի մատները մի տեսակ ձեւափոխվել էին, բայց Դոնարան խաղում էր… Երբ ծափահարում էինք, գովաբանում, ասում էր` Դուք միջնորդեք, թող ինձ տանեն այստեղից, ինձ ի՞նչ է պատահել, որ այստեղ են պահում:
…Մենք Դոնարային տարել էինք մեծացրած մի լուսանկար, ուր ինքն էր, Ֆրուզիկը եւ իրենց լուսանկարիչ ընկերը: 
-Սա կախիր քո սենյակի պատին,-ասացինք:
-Ի՞նչ եմ անում, թող Ֆրունզիկն ինքը գա: Գա ու ինձ այստեղից տանի (Դոնարան այդպես էլ չէր իմացել, որ Ֆրունզիկը վախճանվել է):

 

Լուսանկարներն ու գրառումը Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее