Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հոգեբուժական հիվանդանոցում է հայտնվել. նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մասնավորաբար` տառապում է երկբևեռ խանգարմամբ: Դերասանուհին հիվանդանոցում ամենաքիչը 30 օր կանցկացնի. այս մասին հայտնում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ 2011թվականին Քեթրինն արդեն անցել էր հոգեկան առողջության բուժման մի կուրս: Այդ ժամանակ նրա վիճակը պայմանավորված էր ամուսնու` Մայքլ Դուգլասի ծանր հիվանդությամբ. նա տառապում էր քաղցկեղով: Հոգեկան երկբևեռ խանգարումը բնորոշվում է տրամադրության կտրուկ անկումով: Սովորաբար այս հիվանդությունը բուժվում է դեղամիջոցների և հոգեթերապիայի միջոցով: