ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ալբերտ Բենգլյանը:
«Դատարանը նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի դիմաց»,- մանրամասնեց փաստաբանը:
Այս պահին Տոնոյանը դեռևս գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում, դեռ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, նա ազատ կարձակվի, երբ գրավը կվճարվի:
Դեռևս հայտնի չէ, այսօր, թե վաղը ազատության մեջ կգտնվի Դավիթ Տոնոյանը
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Մերի Մանուկյան
Այս առիթով՝ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախպերս 2 տարի 11 ամիս կալանավորվելուց հետո, միևնույն է, ուժեղ, տոկուն, հանդուգն է: |