▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը պահանջում է Վիկտոր Սողոմոնյանի հորից և մորից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

․ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.
․ 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ»:

Էռնես Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար  Վիկտոր Սողոմոնյանի հայրն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее