▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ-ում օրացույցը հետ է աշխատում

Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված անհասկանալի քաոսում պետական ատյանների խառնիճաղանջ, անտրամաբանական քայլերի ականատեսն ենք դառնում: Հերթական վառ ապացույցը ստորև փաստաթուղթն է, որը պատասխանն է ՄՀՀ ՓԲԸ-ի կողմից 08.05.2014թ-ի  Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությանը տրված դիմումին, այն է՝ ներկայացնել օֆշորում գրանցված կասկածելի կազմակերպության և փորձագետի՝ մշակութային կոթողը այդ կերպ գնահատելու վերաբերյալ եզրակացության հիմքերը և մանրամասնությունները:

Ի պատասխան դիմումի ԴԱՀԿ-ը 12 օր հետո տվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հետևյալ պատասխանը.

«Հայտնվում է, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու և պատճենահանումներ կատարելու համար կարող եք ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայանալ 30.05.2014թ-նի ժամը՝ 11:00-ին» :

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-Ի կողմից ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 19.05.2014-ին և ավարտվում է 29.05.2014թ –ի ժամը 13:00-ին:

Հարց. Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ը քողարկում կասկածելի կազմակերպության ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված գործունեությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее