▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա պետք է դիտարկել որպես uպառնալիք. ՀՀ-ն սեյսմավտանգ տարածաշրջան է, իսկ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները. Շոյգու

Ռուսաստանն ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է…

Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները եւ հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը»,-ասել Է Շոյգուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։

«Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, և դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման»,-նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Դիտեք նաև՝

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը սթափ հաշվարկի և ժողովրդի շահերի հույս ունի, այլ ոչ թե մտածելու «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ, շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։

Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:

Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածողությունը»,-ասել Է Շոյգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее