▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինովնիկները մեզ «իշմար են» տալիս, բայց մենք, միևնույն է, անշնորհակալ ենք

Երբեք էլ չենք գնահատել մեր չինովնիկներին, հատկապես մարզպետներին: Մարդիկ «իշմար են» տալիս, հասկացնում, բայց մենք անշնորհակալ ենք` ոչ մի կերպ չենք խոստովանում, չենք ընդունում, թե ինչպիսի երջանկություն է մեզ բաժին հասել, որ ապրում ենք այնպիսի մեծությունների դարաշրջանում, ինչպիսիք են Արամ Հարությունյանը, Հովիկ Աբովյանը, Սերգեյ Բագրատյանը, Սուրիկ Խաչատրյանը…

Ինչու պետք է Հովիկ Աբովյանը ինքն իրեն դասեր առաքյալների շարքին, Արամ Հարությունյանը ինքն իրեն մեդալ տար, Սերգեյ Բագրատյանը ինքն իրեն նույն համարանիշը հատկացներ` տարբեր մեքենաների վրա փակցնելու համար կամ Սուրիկ Խաչատրյանն անընդհատ հիշեցներ, թե ինչ ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմին և այդ մասին շարունակ հիշեցներ խաղաղ պայմաններում: Բավ է, արժանին մատուցեք անշահախնդիր և անձնվիրաբար ծառայողներին, այլապես սերունդները չեն հասկանա:

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее