▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Chilli's Chance` հեռախոսային խաղերի ասպարեզում առաջին քայլը հայերի կողմից

Հայ երիտասարդների խումբը  ստեղծել է խաղ iPhone և iPad-ի համար` Chilli's Chance անունով, որն արդեն  սկսում է տարածում գտնել ամբողջ աշխարհով:

Տիգրան Տոնոյանը, ով  խաղը  ստեղծողներից մեկն է և  աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչը, Asekose.am-ին տեղեկացրեց, որ  սա հեռախոսային խաղերի ասպարեզում առաջին քայլն է հայերի կողմից:
Խաղը չիլի բիբարի մասին է,ում հետապնդում են հրեշները:

Խաղի առաքելությունն է ինչքան հնարավոր է երկարեցնել չիլի բիբարի կյանքը: Խաղն ավելի հետաքրքիր է խաղալ ընկերներով:


Chilli's Chance խաղը ներբեռնելու դեպքում,աջ վերևի անկյունում կտեսնեք about us կոճակը,որի միջոցով կարող եք ծանոթանալ ողջ անձնակազմի հետ: Խաղը կարելի է ներբեռնել app store-ից,իսկ android հեռախոսների համար պատրաստ կլինի շատ շուտով: 

Խաղը կարող եք ներբեռնել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее