▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի են ենթարկել ամենաերիտասարդ «օրենքով գողին»


armlur.am-ը գրում է. Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» ինֆորմացիոն գործակալությանը, Մոսկվայում հոկտեմբերի վերջին հարձակում են գործել 21-ամյա «օրենքով գող» Ռևազ Ուբիլավայի վրա, ով ավելի հայտնի է որպես Ռևազ Դժվարսկի: Ռևազի հակառակորդները պարզել են նրա բնակության վայրը և այնտեղ սպասել նրան:

Երիտասարդ «օրենքով գողի» վրա հարձակվել են չորս հոգի: Նրանց գլխավորել է Մերաբ Մզարելուայի որդին՝ Մերաբ Մերաբովիչը՝ նույն ինքը Կիկոն: Սկզբում Ռևազի վրա կրակել են տրավմատիկ ատրճանակից և վնասել նրա ականջը, այնուհետեև ծեծի են ենթարկել՝ վերջում «գողերից» բարևներ փոխանցելով:

«Իտալական գողերի» հետ ընկերություն անելու համար Ռևազին պատժելու փորձ են արել դեռևս Սմոլենսկի ուղղիչ գաղութում նրա գտնվելու ժամանակ, սակայն հետագայում նրան «ներում է շնորհվել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее