▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյանի խելքին ինչ փչում՝ կարող է անել, բայց եթե ի սկզբանե նրան դաբրո տալիս են․․․»

Լրագրող Քրիստինե Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Քանի որ էլի Ծառուկյանին քարկոծելու պահը սկսել է, իսկ ես հիշաչար եմ, ապա էս նյութը նորից շեյրեմ, էս ամենը էս աբսուրդին չէր հասնի, եթե ի սկզբանե Եկեղեցին ոչ միայն դեմ գնար, այլեւ՝ չօրհներ։ Ծառուկյանն ա՝ խելքին ինչ փչում՝ կարող է որոշել,  անել, բայց եթե ի սկզբանե նրան դաբրո տալիս են, ապա հետո՝ երբ կոնկրետ գիտակ մարդկանց հորդորից հետո դեմ են հանդես գալիս, խնդալու է պատկերացնել, որ Ծառուկյանը հետ կկանգներ։ Հո չե՞ք կարծում, որ տեր Ասողիկը Հայոց Հայրապետից շնորհ ունենալու մասին կստեր։

***

Փետրվար, 2022․ Տեր Ասողիկը Քրիստոսի արձանի հանձնաժողովի անդամ է, ու ասում է՝ ես ուրախ եմ, որ Հայոց Հայրապետից շնորհ ունեմ եւ օրհնություն այսօր այստեղ լինելու։

18։00-ից։ Թե ինչու՝ ՀԱԵ-ի հետագա դեմ լինելը բան չփոխեց։

Կարդացեք նաև՝

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հատիսի գագաթին շուտով վեր կխոյանա երեսուներեք մետրանոց Հիսուս Քրիստոսի արձանը, որը կտեղադրվի քառասունչորս մետրանոց պատվանդանի վրա։ Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արձանի կառուցումը սխալ կամ ճիշտ չի համարում, ինչպես նաև դրա անհրաժեշտությունը կարևոր կամ անկարևոր չի համարում։

«Սխալի կամ ճշտի հարց չէ, պարզապես արդեն ասվել է, որ արձանների տեղադրումը մեր եկեղեցական պատկերագրական ավանդույթին չի համապատասխանում, պետք է փորձենք հավատարիմ մնալ մեր պատկերագրական ավանդույթին, որը դրսևորվում է խաչքարերի տեսքով»:

Մեր դիտարկմանը, թե պարոն Ծառուկյանի նպատակն է` Քրիստոսի արձանի կառուցմամբ ոչ այնքան տուրիզմը զարգացնել, որքան որ հայ ժողովրդի մեջ քրիստոնեության արթնացում առաջացնել, վերադարձ դեպի հավատքի ակունքները, Սրբազանը նկատեց. «Մեր ժողովրդի մեջ, ցավոք, ամեն ինչ խիստ նյութականացված է, ոչ թե հոգով, այլ տեսողական է ընկալումները»։

Ըստ Սրբազանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ փորձել է տեղավորվել մեր ժողովրդի ընկալումների մեջ և այդպես մի մնայուն արժեք ստեղծել, որը, սակայն խիստ մտավախություն ունի, որ այլ ընթացքով կզարգանա և Քրիստոսի արձանն ու տարածքը կվերածվի հերթական կերուխումի վայրի: Զրույցի ընթացքում նկատեցինք նաև`արդյոք նման մասշտաբի կառույցը պատմամշակութային կոթողի չի վերածվելու։ «Հարյուր կամ երկու հարյուր տարի հետո գուցե համարվի, բայց ամեն պատմամշակութային հուշարձան չէ, որ արժեքավոր է, ամեն-բան կախված է հետագայից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее