«Արդյոք մենք դեմ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, ո՛չ. արդյոք դեմ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, ո՛չ. արդյոք դեմ ենք, որ ՀՀ տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ո՛չ: Այդ ամենը պետք է տեղի ունեն ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ նախագծերին ՀՀ-ն ոչ միայն կողմ է, այլև շահագրգռված. «Մեզ համար անընդունելի է, կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն»,- շարունակեց նա: Դիտեք նաև՝ |
Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet