▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բողոքի ակցիաներ Երևանում․ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․․․

«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։  

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության, դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը:

Միաժամանակ, երեկվանից Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր՝ ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ՝ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

***

«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին», «Ազատությո՛ւն Հայաստանին» պաստառներով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ պահանջում են կառավարությունից ինչ-որ մեկը մոտենա իրենց, քանի որ նրան բան ունեն փոխանցելու։

«Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ ու սա խոսում է մի բանի մասին, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ փորձում է մարդկանց զրկել իրենց իրավունքից։ 86 օր հետո Հայաստանում չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում»,- նշեց Միքայելյանը:

Նշենք նաև, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի օրը մայրաքաղաքի ամենատեսանելի հատվածներում փակցվել են «Ազատություն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին» գրությամբ պաստառներ:

 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее