▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Boeing-ի կործանման հետևանքով 3 երեխաներին կորցրած մայրը կիսվել է իր վշտով

 

Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ավստրալացի երեք երեխաների մայրը Պերտ քաղաքում (Ավստրալիա) անցկացված բազմամարդ հոգեհանգստի արարողության ժամանակ կիսվել է իր ցավով, գրում է Daily Mail-ը:
 
Մո, Էվի և Օտիս Մասլինները և նրանց պապիկը՝ Նիք Նորիսն այդ օդանավով վերադառնալիս էին եղել Ամստերդամում անցկացրած արձակուրդներից:
 
«Այժմ ես նրանց տեսնում եմ միայն իմ մտքերում: Ես չեմ կարող նրանց դիպչել, չեմ կարող զգալ նրանց ջերմությունը: Ես կարող եմ միայն պատկերացնել: Իմ սրտում սերը միշտ բաց կլինի նրանց համար»,- ասել է նրանց մայրը՝ Ռին Նորիսը:
 
Երեք երեխաների մայրը, ով իր երեխաներին և հորը հիշելիս սկսել է արտասվել, առաջին անգամ է հրապարակային խոսել իր ամուսնու հետ տարածած հայտարարությունից հետո:
 
Էնթոնի Մասլինը ներկաներին պատմել է, թե որքան շատ երկրներում են եղել իր երեխաները, և նկարագրել է նրանց որպես «մաքուր, անմեղ, կատարյալ հոգիներ»:
 
Նրա խոսքով՝ իրենց ապրած դժոխքից ավելի սարսափելի է այն միտքը, որ իրենց ընտանիքը երբեք գոյություն չի ունեցել:
 
Մասլինի խոսքով՝ ինքը սփոփանք է գտել այն փաստի մեջ, որ իր երեք երեխաները մահացել են իրենց իմացած «ամենախելացի մարդու»՝ իրենց պապիկի հետ ճամփորդելիս:
 
Հոգեհանգստի ժամանակ ցուցադրվել է նաև փոքրիկ տեսաուղերձ, որը երեխաները ձայնագրել էին իրենց ընկերոջ համար, ում պատրաստվում էին հանդիպել արձակուրդների ժամանակ: Տեսանյութում երեք երեխաներն ասում են մորաքույր Լինդային, որ կարոտում են նրան և հուսով են տեսնել նրան հաջորդ տարի:
 
Հոգեհանգստին մասնակցելու համար Ուկրաինայից Պերտ էր վերադարձել նաև Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը:

Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ավստրալացի երեք երեխաների մայրը Պերտ քաղաքում (Ավստրալիա) անցկացված բազմամարդ հոգեհանգստի արարողության ժամանակ կիսվել է իր ցավով, գրում է Daily Mail-ը: 

Մո, Էվի և Օտիս Մասլինները և նրանց պապիկը՝ Նիք Նորիսն այդ օդանավով վերադառնալիս էին եղել Ամստերդամում անցկացրած արձակուրդներից: «Այժմ ես նրանց տեսնում եմ միայն իմ մտքերում: Ես չեմ կարող նրանց դիպչել, չեմ կարող զգալ նրանց ջերմությունը: Ես կարող եմ միայն պատկերացնել: Իմ սրտում սերը միշտ բաց կլինի նրանց համար»,- ասել է նրանց մայրը՝ Ռին Նորիսը:

Երեք երեխաների մայրը, ով իր երեխաներին և հորը հիշելիս սկսել է արտասվել, առաջին անգամ է հրապարակային խոսել իր ամուսնու հետ տարածած հայտարարությունից հետո: Էնթոնի Մասլինը ներկաներին պատմել է, թե որքան շատ երկրներում են եղել իր երեխաները, և նկարագրել է նրանց որպես «մաքուր, անմեղ, կատարյալ հոգիներ»: Նրա խոսքով՝ իրենց ապրած դժոխքից ավելի սարսափելի է այն միտքը, որ իրենց ընտանիքը երբեք գոյություն չի ունեցել: Մասլինի խոսքով՝ ինքը սփոփանք է գտել այն փաստի մեջ, որ իր երեք երեխաները մահացել են իրենց իմացած «ամենախելացի մարդու»՝ իրենց պապիկի հետ ճամփորդելիս: Հոգեհանգստի ժամանակ ցուցադրվել է նաև փոքրիկ տեսաուղերձ, որը երեխաները ձայնագրել էին իրենց ընկերոջ համար, ում պատրաստվում էին հանդիպել արձակուրդների ժամանակ: Տեսանյութում երեք երեխաներն ասում են մորաքույր Լինդային, որ կարոտում են նրան և հուսով են տեսնել նրան հաջորդ տարի: Հոգեհանգստին մասնակցելու համար Ուկրաինայից Պերտ էր վերադարձել նաև Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее