▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռլինում Ալիևի ու Մերկելի համատեղ ասուլիսի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել

Ադրբեջանցի հայտնի բլոգեր, քաղաքական էմիգրանտ Հաբիբ Մունթեզիրը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել: Բլորգերն ասուլիսի ավարտին բղավել է հետևյալը. «Նախագա՛հ Ալիև, ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին», «Պահանջում եմ ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Հատկանշականն այն էր, որ Ալիևը ու Մերկելը որևէ ձևով չեն արձագանքել նրա բղավողներին: Սակայն այդքանով բողոքի ակցիան չի ավարտվել. այն շարունակությունը է ունեցել նաև դրսում: Բողոքը նույնն էր` կազմակերպիչները պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին ու բլոգերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее