▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի եղեք իջեցնել 18+ գաստրոլների վարագույրը և պատասխանել՝ ի՞նչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու աննախադեպ քաոսին

Լրագրող, կինովավերագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ձեր խաղը վառված է՝ «ապուշ․ ապուշը դու ես» լկռահաչն այլևս չի կարող շիրմա ծառայել իշխանություն-ընդդիմություն դուետի համար։ Բարի եղեք իջեցնել 18+ գաստրոլների վարագույրը և պատասխանել, թե ինչ ռեսուրսներով է երկիրը դիմակայելու առաջիկա աննախադեպ քաոսին։
Ժամ առաջ հանրությանը ներկայացրեք քաղպաշտպանության ճանապարհային քարտեզ, պարենային անվտանգության, ֆինանսական շուկայի փլուզումները մեղմելու, գնաճը զսպելու գործուն մեխանիզմներ, ռազմապաստարանների տեղակայումն ըստ բնակության վայրերի և ստեղծված իրավիճակի համար կանխատեսվող ֆորս մաժորային կառավարման համալիր պլան։ Ուղտի ականջն այսօր ամենահարմար տեղը չէ ազգային մրափը կազմակերպելու համար։ ԱՐԹՆԱՑԵՔ․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее