▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվում հարցում է անցկացվել` հայկական ուղղաթիռը խոցելու վերաբերյալ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հարցում է անցկացվել համացանցային պարբերականներից մեկի կողմից, թե ինչպես են սովորական բնակիչները վերաբերվում նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռը խոցելու փաստին: Բացառապես բոլոր հարցվողները դրական են գնահատել իրենց զինված ուժերի այս քայլը:

Որոշները նույնիսկ բարկացած նշում էին, որ պետք էր 10 և ավել ուղղաթիռ ոչնչացնել, քանի որ թշնամուն ուժ ցույց տալը ճիշտ քաղաքականություն է: Հետաքրքիր է, որ առավել ոգևորված էին խոսում տարեց բնակիչները, երիտասարդները, ճիշտ է, ոգևորություն ցուցաբերում էին, սակայն հստակ երևում էր, որ պատերազմի վերսկսման հավանականությունը նրանց այնքան էլ չէր ուրախացնում:

Սարգիս Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее