«Հրապարակը» գրում է. Արսեն Թորոսյանն է, չեք սխալվել։ Լիճը կտրում, անցնում է, տրիաթոն է հաղթահարում, 90 կմ հեծանվավազք է անցնում․․․ Հիանալի մարզական վիճակում է, իր ասելով, կոփում է մարմինն ու միտքը։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․
Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները։
Շնորհակալ եմ TriClub EVN-ին Savage of Sevan, Half Distance! հիանալի մարզական միջոցառման համար:
Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։
Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին։
Իր մարզական սխրանքների մասին միայն Արսեն Թորոսյանը չէ, որ գրում է։ Բանակից հիվանդության պատճառով «թռած» ՔՊ-ական խմբակի անդամները պարզվում է, որ բոլորն էլ հեծանվավազքի կամ լողի չեմպիոններ, տարբեր մարզաձևերի անհաղթահարելի վարպետներ են։ Բայց թե ինչու են «թռել բանակից» , մոռացել են երևի, որ հանրությունը դեռ հիշում է, որ իրենք հիվանդության պատճառով են ազատվել բանակից։