▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակը «մայկա-տռուսիկ, կասկա-բրոնեժիլետ» մակարդակից էլ ցածր իջեցնելու հերթական դրվագն է սա»

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակը «մայկա-տռուսիկ, կասկա-բրոնեժիլետ» մակարդակից էլ ցածր իջեցնելու հերթական դրվագն է սա։
Բանակի գնդապետը, շրջանցելով իր անմիջական վերադասներին, բաց նամակով դիմում է երկրի ղեկավարին՝ գեներալի կոչում աղերսելով։
Պետական համակարգի կոլապսը հենց էս ձև է լինում...»։

***

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի մանգասարյանն էլ գրել է. «Բանակի կազմալուծման հերթական դրսևորումը.
Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»
Համացանցում հայտնված տեղեկատվությունը, թե բարձրաստիճան սպան կարող է ֆեյսբուքյան նամակագրությամբ վարչապետից գեներալ-մայորի կոչում խնդրել, իսկ երկրի ղեկավարն էլ դա ներկայացնել որպես «սիրուն նամակ», վկայում է պետական համակարգի խորը դեգրադացիայի մասին: Սա պարզապես էթիկայի խախտում չէ, այլ բանակային սուբորդինացիայի և պետական ինստիտուտների նկատմամբ բացահայտ արհամարհանք:
Նման երևույթն ուղղակի անթույլատրելի է ցանկացած կայացած պետության համար: Ցանկացած նորմալ երկրում, եթե գնդապետի կոչում ունեցող սպան փորձեր շրջանցել զինվորական աստիճանակարգն ու քաղաքական ղեկավարին նմանօրինակ «ջերմ» խնդրանքով դիմեր, նա վայրկյանների ընթացքում կազատվեր զբաղեցրած պաշտոնից և կհեռացվեր զինված ուժերի շարքերից: Զինվորական կոչումը վաստակում են մարտադաշտում կամ անբասիր ծառայությամբ, այլ ոչ թե սոցիալական ցանցերի «չաթերում» սիրաշահելով:
Զինված ուժերը «քաղաքական զվարճանքների ավտոբուս» չեն: Պաշտոնի առաջխաղացման և կոչումների շնորհման հարցը պետք է քննարկվի բացառապես ըստ վերադասության, հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունը, ծառայողական բնութագիրը և օրենքով սահմանված կարգը: Երբ այս գործընթացը վերածվում է հանրային շոուի, բանակի հեղինակությունը հավասարվում է զրոյի:
Երբ երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան խրախուսում է զինվորականության կողմից օրենքի և կարգապահության նմանօրինակ ոտնահարումը, դա խոսում է համակարգային փլուզման մասին, որտեղ լրջությունը տեղի է տվել էժանագին պոպուլիզմին:
Իրականում, այս ամենը տեղավորվում է ներկայիս իշխանության որդեգրած կործանարար գործելաոճի մեջ: Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության բանաձևը» հետևյալն է. Խաղաղությունը = անլրջություն + տգիտություն + խայտառակություն + ստախոսություն + անամոթություն»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее