Թարմացված. «Սրբազան պայքար» շարժումը նոր մանրամասներ է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի առողջական վիճակից․
«Ի գիտություն
Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։
Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։
***
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիվանդանոցում է։
NEWS.am–ի տեղեկություններով, Սրբազանի առողջական խնդիրները կապված են շաքարի հետ։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը վերջին շրջանում մարզային այցեր է կատարում, համախոհների հետ հանդիպումներ անցկացնում նաև Երևանի տարբեր համայնքներում։ Սրբազանը խոստացել է սեպտեմբերին ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։