Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախօրեի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԵՐՋԱՊԵՍ |
Թարմացված․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանական «իրավապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրավապաշտպան, արցախյան շարժման ակունքներում կանգնած Ավետիք Իշխանյանն է: Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով: Ավետիքը հատկապես վերջին տարիներին ներկայանում էր նաև իբրև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Արցախյան ամեն ինչը սևացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունն է, որ մղել է սրանց հարձակվել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող, վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կյանքին մասնակից գործչի նկատմամբ: Մի բան Հայաստանի ղեկին հայտնված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի: Նա «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ընդգրկվել էր, որպեսզի կոմիտեին խորհրդային բռնատիրության կողմից կալանավորման դեպքում մեկ այլ կոմիտե լիներ: Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպես Ավետիքի պապը՝ Առաջին Հանրապետության օրերին մեր երկրում սկաուտության հիմնադիր, խորհրդայնացումից հետո Հայրենիքից չհեռացած ու 1937-ին ստալինյան բռնություններին զոհ գնացած Վահան Չերազը»։ |
Թարմացված․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: |
«Բացարձակապես չեմ զղջում գրառման համար»․ Ավետիք Իշխանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet