Դիտեք նաև՝
Ներկայացնում ենք «Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին: Բաց նամակի տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց:
Հարգելի պարոն նախագահ, մենք` ներքոստորագրյալներս, որպես մարդ, ՀՀ քաղաքացի, չենք կարող անտարբեր լինել Կարեն Արայանի վերաբերյալ կազմված շինծու քրեական գործի ընթացքին և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճռին, քանի որ ակնհայտ է, որ առաջին ատյանի դատավճիռն անարդար է և չհիմնավորված: Չնայած դեռևս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջնական դատական ակտը չի կայացվել, այդուհանդերձ մենք համոզված ենք և մտահոգություն ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը կաշկանդված է ինչ-որ անձանց կամայական որոշումներից, քանի որ դա են փաստել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքը, որոնք ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, այլ նաև օրենսդիրի պահանջների կամայական մեկնաբանությունների, արդարադատության բացակայության և դրա առկայության իմիտացիայի դրսևորումեն են, դատական ակտերում օգտագործվում են օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ, իսկ դատախազները և դատավորները այդ ամենի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն: Ի թիվս այդ խախտումների դատարանի կողմից Կարեն Արայանին մեղադրության մասին հետևությունները հիմնվել են շահագռգիռ անձանց ցուցմունքների, ենթադրությունների և կեղծ տեղեկությունների հիման վրա, իսկ ինչպես օրենսդիրն է պահանջել, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի: Հիմա, երբ այս ամենը ի մի ենք բերում, համոզվում ենք, որ մեր պետությունը վեր է ածվում բռնատիրական պետության, կերտող արդարությունը տեղ չունի: Իսկ դատավորները չհասկացան, որ իրենց ուղղակի փչացնում են ինչ-որ դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ կայացնելով ապօրինի դատական ակտ, ընդունում են այդ խաղի կանոնները: Մենք հասկանում ենք, որ դուք ի պաշտոնե իրավասու չեք միջամտելու արդարադատության իրականացմանը, քանի որ քրեական գործով դեռևս Վերաքննիչ քրեական դատարանը վերջնական դատական ակտ չի կայացրել և նման պատճառաբանությամբ կարող եք անհետևանք թողնել մեր դիմումը: Այնուամենայնիվ մենք պարտավորված ենք արդարադատոթյան շահերից ելնելով և հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրազեկելու Կարեն Արայանի նկատմամբ թույլ տրված օրենսդիրի և մասնավորապես ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտումները, իսկ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար դատավճիռ օրենքների պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարությունը, քանի որ արդարությունը առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ: Այնքան ենք ուզում հավատալ, որ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար առաջինը կձերբազատվեք հանցավոր միջավայրի սարդոստայինց և կոչ կանեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին և դատական համակարգին կայացնելու արդար որոշում և մեզ կպաշտպանեք բռնատիրական պետության, չինովնիկների, անարդար դատավորների ոտնձգություններից: Արատավոր մի երևույթ, որը տարիներով ընտանիքներ է դժբախտացրել, ճակատագրեր խեղել և հայ քաղաքացու, մարդու մեջ գրեթե սպանել պետության հանդեպ վստահությունը: Փաստ է, որ յուրաքանչյուր պետության հիմքը ընտանիքն է, Դուք հանդես եք գալիս Հայաստանի Հանրապետության անունից և պաշտպանում եք նրա շահերը, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքների` «պետության» շահերը բռնատիրական պետությունների ոտնձգությունից: Քանի որ ակնհայտ է, որ վերոնշված ապացույցների պարագայում ամբողջ քրեական գործը կառուցված է կեղծ ապացույցների և հակասական, իրարամերժ ցուցմունքների վրա: Եվ վերջապես թող բոլորը հասկանան, որ այլևս արդար մարդուն, ՀՀ քաղաքացուն ապօրինի դատապարտել չի կարելի, քանի որ նման անձը նախագահին էլ չի կարող պաշտպանել: Խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Արայանի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել առերևույթ դատական սխալներ, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից` ապօրինություն, որը կոծկվել է դատարանների կողմից և կայացվել է ապօրինի դատական ակտ, ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար որոշում օրենքի պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարադատություն: «Մի վախեցեք վատ բարեկամներից և հարազատներից, վատագույն դեպքում նրանք Ձեզ կդավաճանեն, մի վախեցեք թշնամիներից, վատագույն դեպքում նրանք Ձեզ կսպանեն, մի վախեցեք կոռումպացված դատավորներից և դատախազներից, վատագույն դեքում նրանք Ձեզ կդատապարտեն ազատազրկման, վախեցեք անտարբերությունից քանի որ նրանց լռելայն համաձայնությամբ է, որ վերը նշվածները գոյություն ունեն»: