▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի տարեդարձն է: Նա դառնում է 64 տարեկան:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր էլ միջազգային հարթակներում տարբեր առիթներով շարունակում է ներկայացնել հայի իրավունքն, Արցախում տեղի ունեցածն ու Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։ 

Այդ ամենը Րաֆֆի Հովհաննիսյանն անում է՝ առանց ավելորդ թմբկահարման, քաղաքական շոուների ու ճոռոմ քարոզչության։

Այդպես համեստորեն , բայց մեծ ու կարևոր գործունեություն է ծավալում նաև կնոջ՝ Արմինե  Հովհաննիսյանի հետ՝  «Օրրան» բարեգործական կազմակերպության միջոցով՝ օգնելով հարյուրավոր կարիքավորների, իսկ վերջին շրջանում աջակցելով նաև հազարավոր արցախցիների։

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ է աչքի  ընկել բացառիկ հայրենասիրությամբ, իսկ նրա գործունեությունը՝ հրապակայնությամբ ու թափանցիկությամբ։

Asekose.am-ը շնորհավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մաղթելով առողջություն և նոր նվաճումներ՝ քաղաքական ու հասարակական գործունեությունում և հիշեցնում է նրա կյանքի կարևոր էջերից մի քանիսը։

•    Ծնվել է 1959թ. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայտնի ամերիկահայ պրոֆեսոր եւ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է: Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններն ունեն 5 երեխա:

 

•    Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Ֆլեթչերի դպրոցում եւ Ջորջթաունի համալսարանում:

 •    1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան:

 •    1991-1992թթ. եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարարը:

 

•    2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2007թ. ընտրվել ԱԺ պատգամավոր:

•   2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի․  ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։

Ի դեպ, 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը՝ Asekose.am-ի տաղավարում կարող եք դիտել ստորև․ 

Ստորև ներկայցվող տեսանյութում էլ՝ Արմինե Հովհաննիսյանը պատմում է իր և Րաֆֆի Հովհաննիսյանի ծանոթության, երեխաների մասին և ոչ միայն՝ «Կտոր Մը Հայաստան» հաղորդման շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее