Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Երևանի ավագանի Անի Խուդավերդյանը փորձում է կանգնեցնել Խնձորեսկ գյուղի բնակիչ Սենիկ Ջուլհակյանի կողմից վարձված հնդիկ բանվորների ուժերով Մոսկովյան 33 ա շենքի հիմքերը խարխլող գործողությունները։ Առանց շենքի ամրության վերաբերյալ լիցենզավորված մասնագիտական կազմակերպության կողմից իրականացված հետազոտման և դրա հիման վրա տրված եզրակացության այս ոտնձգությունը Գ. Թամանյանի նախագծած և պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան հանցագործություն, որի մասին երկուշաբթի օրը պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»։ |
«Այս ոտնձգությունը թամանյանական շենքի նկատմամբ հանցագործություն է»․ Հմայակ Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet