▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իշխանությունը կարող է միայն փորձանք բերել ու «կռուտիտ» անել, թե մենք կապ չունենք, ռուսներն արեցին»

«Ռուսական կողմը հստակ, շատ բաց, նախապես պլանավորված, արդեն մշակված տեքստերով հանդիպման բաց հատվածում հստակ արձանագրել է, թե ինչ խնդիրներ ունեն և ինչ խնդիրներ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության հետ»,- անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ այս մասին նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ռուսական կողմը հրապարակային ասաց, որ ՀՀ քաղաքացին իմանա, թե ՀՀ գործող իշխանության որոշումների արդյունքում ինչ մարտահրավերներ մենք կարող ենք ունենալ։ Առաջինը՝ հստակ մեզ տրվել է ուղերձ, որ մենք գնում ենք էժան գազ, բայց գազը կարող է թանկանալ․․․ Դա նշանակում է, որ Հայաստանում էներգիան և արտադրությունը կարող է մի քանի անգամ թանկանալ․․․

Հանդիպումից հետո հրապարակվում է փոխվարչապետ Օվերչուկի ծավալուն հոդվածը, որտեղ շատ բաց տեքստով խոսում է բոլոր հարցերի մասին, այդ թվում՝ ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու մասին։ Օվերչուկն այս հոդվածում ասում է, որ եթե այսպես շարունակվի, հայ ժողովուրդը չի ունենալու ատոմակայան․․․»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ այս իշխանությանը միայն իր վերարտադրվելն է հետաքրքրում։

«Պուտին-Փաշինյան այս հանդիպումը ջրբաժան է եղել, հստակ զրույց է ծավալվում, որ հայ ժողովուրդ, այս մարդիկ այնպես են անելու, որ դուք 600 դոլարանոց գազ եք վառելու․․․ Բացի դրանից, վերջին մեկ տարում Հայաստանը 6 միլիարդ դոլար շրջանառություն է կորցրել, այսինքն՝ հայ ժողովուրդը այսքան գումար է կորցրել այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում։

Հիմա մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք այս պայմաններում շարունակե՞նք այս իշխանության գիծը, որը փորձանք է։ Այս մարդիկ փորձանքաբերներ են, իրենք կարող են մենակ փորձանք բերել ու «կռուտիտ» անել, թե մենք կապ չունենք, ռուսներն արեցին»»,- ընդգծել է Մարուքյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее