▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հարցազրույցը չէի տեղադրել՝ կարող էր խուճապային թվալ հանրության համար

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանն իր տելեգրամ էջում գրում է.

«Ադրբեջանի սահմանը կանցնի այնտեղ, որտեղ կանգնած կլինի մեր երկրի զինվորը: Հատկապես, երբ Հայաստանը դեռ չի ազատել անկլավները: Մենք բազմաթիվ հիմքեր ունենք նրանց հարվածներ հասցնելու համար: Փաշինյանը պարզ տեքստով ասում է, որ կադաստրի թղթի կարիք ունի: Նրանք չունեն կադաստրի թուղթ, նրանք անկախություն հռչակել են արարատյան հանրապետության հիման վրա, որի տարածքն ընդամենը 9000 քառակուսի կիլոմետր էր, այլ ոչ թե 29,500, ինչ հիմա փորձում են ստանալ»: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը Ալիևի կարևոր «խոսնակներից է»: Հարցազրույցը/ Կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ նա տվել է մոտ մեկ ամիս առաջ: Այն ժամանակ սա չէի տեղադրել՝ մտածելով, կարող է խուճապային թվալ հանրության համար: Բայց հիմա հարկադրված եմ տեղադրել:

Ադրբեջանն ագրեսիվ, հայատյաց պետություն է, ամբողջ վարչակարգը դրա վրա է հենված: Բայց Փաշինյանի քայլերը դառնում են գործիք ու միջոց մեր պետության դեմ քայլեր ձեռնարկելու համար: Կույր պետք է լինել այս պարզ իրողությունը չտեսնելու համար: Լուծումը՝ Փաշինյանի հեռացումն ու պետականամետ, պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումը:»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее