Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն անցած տարի Porsche մակնիշի ավտոմեքենա է գնել։ 2012թ-ի արտադրության ավտոմեքենայի համար կոմիտեի նախագահը վճարել է 8 մլն դրամ: «Իմ տարեկան աշխատավարձը մոտ 30 մլն դրամ է: Եթե ուսումնասիրել եք իմ հայտարարագիրը, բարի լինեիք նաև իմ օրինական մուտքերն ուսումնասիրել: Այդ ավտոմեքենան իմ աշխատավարձի ընդամենը մի փոքր մասն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը: *** |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե իր տարեկան աշխատավարձը մոտ 30 միլիոն դրամ է։ Այսինքն` ամսական մոտ 2,5 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Նա և իր ենթականերն ինչո՞ւ են նման չալաղաջ ռոճիկներ ստանում, եթե Հայաստանում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասել։ |
«Այդ Porsche-ն իմ աշխատավարձի ընդամենը մի փոքր մասն է». Սասուն Խաչատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet