Այդ հարձակման հետևանքով Հայաստանը 2 հարյուրից ավելի զոհ ունեցավ...
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր ուղղություններով, որի հետևանքով մեր երկրի մի շարք մարտավարական, ռազմավարական հատվածներ, բարձունքներ հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության տակ:
Սրանով Ադրբեջանը ոչ միայն մեծ առավելության հասավ ռազմական առումով, այլ հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում հանդես գալ լրիվ այլ` իր համար շահեկան դիրքերից:
Ադրբեջանական հարձակման ուղղությունները պատահական չէին. դրանով նրանք հնարավորություն ստացան ոչ միայն առավել բարենպաստ հատվածներում արդյունավետ պաշտպանական կառույցներ տեղակայելու, ՀՀ կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն ստանալ, այլ հնարավոր հարձակվողական գործողությունների դեպքում, մեկնարկային խոշոր հնարավորություններ ստանալ:
Այդ հարձակման հետևանքով Հայաստանը 2 հարյուրից ավելի զոհ ունեցավ:
Հայաստանի իշխանության զիջողական, պարտվողական քաղաքականության հիմքում նաև ադրբեջանական այդ ագրեսիայի ծանր հետևանքներն են»:
***
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու տարի առաջ Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։
Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։
Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։
Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին, որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո էլ գիտենք։
Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկը պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա։
Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք։
Մոռանալ ամենը, ինչ կարող է մեր մեջ արթնացնել արժանապատվությունը, միշտ ներկայացնել մեզ թշվառ ու անտեր, սա է նիկոլենց քաղաքականության կորիզը։
Փառք ու պատիվ մեր բոլոր տղերքին, ով հերոսաբար ընկան Ջերմուկ մատույցներում, Սոտքում, Իշխանասարում, Ներքին Հանդում։
Կգա ժամանակը և մոռացությունից դուք դուրս կգաք և անուն առ անուն ձեր անունները կգրվեն ՀԱՅՈՑ պատմության ոսկե էջերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet