▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց բացահայտում դատարանում՝ ընդդեմ «ՍԱՍ գրուպի». armlur.am

armlur.am-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը հայտնվել է դատարանում՝ 6.000 դոլարը հետ ստանալու նպատակով: Կայքը պարզել է, որ մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպ»-ը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի: «ՍԱՍ գրուպ»-ի իրավաբան Գոհար Ավագյանն armlur.am-ին հայտնեց. «Այս ընկերությունը կոնկրետ մեզանից առաքում է պատվիրել և հաշիվ-ապրանքագրերը դուրս գրելուց հետո դրամական պարտավորությունները չի կատարել»: Կայքին չի հաջողվել  կապ հաստատել հեռուստաընկերության ղեկավարության հետ և պարզել ողջ եղելությունը: Պարզվում է՝ ընդդեմ «ՍԱՍ»-ի Արտակի աղմկալի բացահայտումներ են սպասվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և armlur.am-ի տեսանյութում

Հեղինակներ` Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее