▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկ ջան, քեզ թափ տուր, էդ ո՞ր էշի քուռակը կարա դպրոցի տնօրենի վրա ձեռք բարձրացնի...

aysor.am-ը գրում է. Սուրիկ Խաչատրյանը հերքում է մամուլում առկա տեղեկատվությունը, որ իր աշխատասենյակում օրեր առաջ ծեծի է ենթարկվել Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ ականատեսները պատմել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից: Կայքի թղթակցի հետ զրույցում Ս. Խաչատրյանը նախ փորձեց մտաբերել, թե ով է Կապանի թիվ 2 դպրոցի տնօրենը. «Ո՞վ է իմ կաբինետում ծեծի ենթարկվել, Կապանի թիվ 2 դպրոցի տնօրենը ո՞վ է: Աղջիկ ջան, հետդ ինչ որ բան է կատարվում, քեզ թափ տուր, տես ինչ ես խոսում: Դա ինձ շատ հարազատ մարդ է, մի ամսից ավելի է՝ նրան չեմ էլ տեսել, հիվանդ է, վատառողջ է, չգիտեմ, ինչ ես ասում»:

Մեր հակադարձմանը, թե դպրոցի տնօրենը արդեն լրատվամիջոցներին հայտնել է, որ իսկապես եղել է Ս. Խաչատրյանի աշխատասենյակում և այժմ հիվանդ պառկած է, Ս. Խաչատրյանը ասաց.

«Ի՞նչ է նշանակում դպրոցի տնօրենին կանչեմ ծեծեմ աշխատասենյակում: Ի՞նչ է նշանակում դպրոցի տնօրենին ծեծել, հասկանու՞մ ես, ինչ ես խոսում, էդ ո՞ր էշի քուռակը կարա դպրոցի տնօրենի վրա ձեռք բարձրացնի կամ ավելորդ բան անի»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее