Ավտոբուսի վարորդը հայհոյում ու ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա. միջադեպ երևանյան տրանսպորտում
Ավտոբուսի վարորդը հայհոյում ու ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա. միջադեպ երևանյան տրանսպորտում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ 3 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետում է ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր և դժգոհում ավտոբուսի աշխատանքից:
Տեսանյութում երևում է, որ վարորդը գնալով դեպի ուղևորի կողմն ասում է. «Հլը արի դուրս բան եմ ասում, իջի հլը, արա՛, նկարիչ ես, արա՛, կտամ չանեդ կընկնի վրիցդ»։
Դեպքին անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատճաշ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ և սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet