Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը Twitter-ի միջոցով խնդրել է օգնել գտնել իր ականջօղը, որը կոցրել է Սիդնեյի Martin Place կենտրոնի շրջակայքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Ողջույն, Twitter: Ես կորցրել եմ ականջօղս Martin Place-ում: Եթե գտնեք, շնորհակալ կլինեմ: Ինձ զանգահարեք 02 62777500 հեռախոսահամարով», - գրել է նախարարը:
Բիշոփը գրառմանը կցել է նաև «Sky News» հեռուստաալիքի հետ իր հարցազրույցի ստոպ-կադրը, որտեղ երևում է, որ նա մեկ ականջօղով է:
Օգտատետրի մոտ նախարարի գրառումը քննարկումների տեղիք է տվել. նրանց մի մասը գրել է, որ նախարարի հասցեն կոտրվել է, մյուսները չեն բացառել, որ նա կատակել է, մի մասն էլ քննադատել է նրան՝ անվանելով դա նախարարին ոչ հարիր քայլ: