▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյան ջան, սիրուն չի»․․․Ինձ վախեցնում է այս ամենը

«Իրավունք»-ը գրում է. «Երեւանյան տապին, եթե մտադիր եք քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պուրակում մաքուր օդ շնչել, ապա մի՛ շտապեք: «Իրավունք»-ը քաղաքացիների ահազանգերի հետքերով այցելել է պուրակ ու առաջին տեսարանից սարսափել:

Գրեթե բոլոր նստարանները զբաղված էին, բայց ո՛չ զբոսաշրջիկներով, ո՛չ սիրահար զույգերով, ո՛չ էլ առավել եւս ծառերի շուքի տակ հովացող տատիկ-պապիկներով: Ամեն մի նստարանը դարձել է անհասկանալի մարդկանց անկողին, որտեղ փռված, քնած են... Մեկի կողքով ընդհանրապես անցնել չի լինում՝ օղու հոտից, մյուսի կողքով՝ գարշահոտից, երրորդի կողքով էլ անցնելիս՝ ուղղակի լացդ է գալիս, թե ինչքան վատ վիճակում է:

Հետաքրքիր է՝ Երեւանի քաղաքապետարանին ընդհանրապես այս խնդիրը չի հուզո՞ւմ: Օրինակ, փողոցային առեւտուր իրականացնողների ձմերուկն ու գիլասը «դուխով» լխճող երեւանյան իշխանության ուղարկած «ռեմբոներն» այցելե՞լ են պուրակ: Քավ լիցի, այդ մարդկանց այդտեղից լխճելով քշելու համար չէ, այլ հասկանալու՝ ով է անօթեւան, ով է գինովցած կամ առհասարակ՝ ի՞նչ է կատարվում այգում: Իսկ ոստիկանությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ե՞ւս տեղյակ չեն: 

«Ավինյան ջան, սիրուն չի», - այգում այդպես էլ նստելու տեղ չգտած Գեւորգ պապիկը՝ այսպես իր վրդովմունքն արտահայտեց մեզ հետ զրույցում: Իսկ  Հայաստանում հանգստանալու եկած ազգությամբ ռուս Վալերյան անկեղծացավ. «Սկզբում ինձ թվաց այս այգում բոլորը մահացել են՝ ինչ-որ աղետի հետեւանքով: Ինձ վախեցնում է այս ամենը»»:

Հրանտ Սարաֆյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее