▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենահայտնի «յոթնյակը» 17 տարեկան է

 

Ռուսական «Лента.ру» կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել աշխարհի ամենահայտնի յոթնյակի պատմությանը` նշելով, որ երեխաներն արդեն դարձել են 17 տարեկան: Աղբյուրը վերհիշել է զարմանալի ընտանիքի պատմությունն ու ներկայացրել, թե ինչպես  են նրանք ապրում հիմա:
 
Յոթ երեխաները` Քենին, Նաթանը, Բրենդոնը, Ջոելը, Ալեքսիսը, Նատալին ու Քելսին, լույս աշխարհ են եկել Բոբի ու Քենի Մաքոհյուների ընտանիքում` 1997թ. նոյեմբերի 17-ին: Հղիության ժամանակ բժիշկներն առաջարկել են մորն արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ նրանց, տիկին Մաքոհյուն չէր կարողանա 7 պտղին էլ լույս աշխարհ բերել: Սակայն հավատացյալ կինը հրաժարվել է այդ քայլից ու արդյունքում դարձել 7 առողջ երեխայի մայր: Նախքան այդ կինն արդեն 1-ամյա դուստր ուներ: Այս զարմանալի դեպքի մասին իմացել է ամբողջ Ամերիկան. բացի հազարավոր սովորական քաղաքացիներից, ընտանիքին շնորհավորել է այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը: Նման իրարանցումն իրավամբ արդարացված էր, քանի որ սա առաջին յոթնյակն էր, որ կարողացել է ողջ մնալ ու մեծանալ:
 
Տիկին Մաքոհյուին երեխաների խնամքի հարցում օգնելու համար հավաքվել են բազմաթիվ կամավորներ` կազմելով հերթապահության գրաֆիկ: Իշխանությունները ևս օգնել են ընտանիքին` տրամադրելով մեծ տուն, գումար ու փոքրիկների խնամքի պարագաներ:
 
Այժմ երեխաներն արդեն 17 տարեկան են ու եկող տարի կավարտեն դպրոցը` շարունակելով ուսումը քոլեջում: Ընտանիքի հայրը պատմել է, որ այժմ իրենց հոգսերը թեթևացել են, քանի որ երեխաները մեծացել են ու տնային գործերի մեծ մասը վերցրել են իրենց վրա։

Ռուսական Лента.ру-ն անդրադարձել է աշխարհի ամենահայտնի յոթնյակի պատմությանը: Առիթն այն է, որ երեխաներն արդեն դարձել են 17 տարեկան: Յոթ երեխաները` Քենին, Ջոելը, Նաթանը,  Ալեքսիսը, Նատալին, Բրենդոնը ու Քելսին, լույս աշխարհ են եկել Բոբի ու Քենի Մաքոհյուների ընտանիքում` 1997թ. նոյեմբերի 17-ին: Հղիության ժամանակ բժիշկներն առաջարկել են մորն արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը, քանի որ, ըստ նրանց, տիկին Մաքոհյուն չէր կարողանա 7 պտղին էլ լույս աշխարհ բերել: Սակայն  կինը հրաժարվել է այդ քայլից ու արդյունքում դարձել 7 առողջ երեխայի մայր:

 Նախքան այդ կինն արդեն 1-ամյա դուստր ուներ: Այս զարմանալի դեպքի մասին իմացել է ամբողջ Ամերիկան. բացի հազարավոր սովորական քաղաքացիներից, ընտանիքին շնորհավորել է այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը: Նման իրարանցումն իրավամբ արդարացված էր, քանի որ սա առաջին յոթնյակն էր, որ կարողացել է ողջ մնալ ու մեծանալ: Տիկին Մաքոհյուին երեխաների խնամքի հարցում օգնելու համար հավաքվել են բազմաթիվ կամավորներ` կազմելով հերթապահության գրաֆիկ: Իշխանությունները ևս օգնել են ընտանիքին` տրամադրելով մեծ տուն, գումար ու փոքրիկների խնամքի պարագաներ: Այժմ երեխաներն արդեն 17 տարեկան են ու եկող տարի կավարտեն դպրոցը` շարունակելով ուսումը քոլեջում: Ընտանիքի հայրը պատմել է, որ այժմ իրենց հոգսերը թեթևացել են, քանի որ երեխաները մեծացել են ու տնային գործերի մեծ մասը վերցրել են իրենց վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее